Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Բաբաջանյան փողոցի թիվ 55/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1989 թ. ծնված, նախկինում դատված Կարո Կ.-ին և 1991 թ. ծնված, նույնպես նախկինում դատված Անդրանիկ Գ.-ին: Բաժնում վերջինիս մոտ հայտնաբերվել է թղթյա փաթեթ՝ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Անդրանիկ Գ.-ն հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված թմրամիջոցը նույն օրն իրեն հյուրասիրել է Կարո Կ.-ն: Նշանակվել են փորձաքննություններ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Իրավաբան.net