«Այս ընտրություններով փաստաբանները պետք է ցույց տան, որ մեր ընտրությունները նորմալ են անցնում և փաստաբանների հեղինակությունը պետք է բարձրանա»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:
Նրա կարծիքով` պետք է օրենքում փոփոխություն կատարվի և թեկնածուները զրկվեն քվերակելու իրավունքից, որովհետև թեկնածուները շահագրգիռ անձինք են. «Ուղղակի այսօր մասնակցեցի ընտրությանը, քանի որ դա նախատեսված է և չմասնակցելը կլիներ արհամարհանք այս գործընթացի նկատմամբ»:
Արա Զոհրաբյանը նշեց, որ ով էլ ընտրվի ՓՊ նախագահի պաշտոնում պարտադրված է լինելու իր նախընտրական խոստումները կատարել, ավելին՝ խոստումների շահառուները փաստաբաններն են, ովքեր գիտեն ուրիշների պաշտպանելու հնարքները:
«Փաստաբանների պալատի առջև տարեցտարի նոր դժվարություններ են ի հայտ գալիս, ով էլ, որ ընտրվի պետք է, որ դրանք հաշվի առնի: Կարևորը փաստաբանների պալատի և փաստաբանական համայնքի ձեռքբերումները փայփայի և խնդիրների լուծմամբ զբաղվի»,-նշեց Արա Զոհրաբյանը:
Իրավաբան.net