Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման նպատակով դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է. այն տևելու է մինչև հունիսի 5-ը:
Նշենք, որ կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:
Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:
Հիշեցնենք, որ վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը.
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը).
3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է.
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.
6) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որն ըստ առարկաների հրապարակված է Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքէջում՝ անհատական ծածկագրերով /հղումն այստեղ՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժնում/:
Անհատական ծածկագիրը ոչ մի կերպ չգտնելու պարագայում դիմել՝ նշելով միավորը՝ հետագայում այն ճշգրտելու պայմանով:
Վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը ստորև.
- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ [email protected], հեռ՝ 060 710212/
- «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 010 597029/
- «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ [email protected], հեռ.՝ 077 230277/
- «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ [email protected], /[email protected]/, հեռ.՝ 095 171415/
- Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան /[email protected], հեռ.՝ 060 830111/ներքին՝ 2-69/:
Նշենք, որ առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը նախատեսված է միայն 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար: