ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ ընտրություններում նրա հաղթանակը պետության ղեկավարի պաշտոնում անձնուրաց աշխատանքի բնական արդյունքն է, համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Գրում է РИА Новости-ն։
Պուտինն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս համատեղ նախագծերի հետևողական իրականացմանը, այդ թվում՝ «Աքքույու» ատոմակայանի կառուցմանը և Թուրքիայում գազային հանգույցի ստեղծմանը։
«Ի սրտե մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ պետության ղեկավարի պատասխանատու գործունեության մեջ, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն»,- ասված է ուղերձում։