Ընդդիմադիր «Անկա» լրատվական գործակալությունը պնդում է, որ քվեաթերթիկների 65%-ը հաշվելուց հետո Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն գրեթե 700.000 ձայնով առաջատար է։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Քվեաթերթիկների 65%-ը մշակելուց հետո՝ 50,93%-ը (ավելի քան 17,8 մլն) քվեարկել է Քըլըչդարօղլուի օգտին, 49,07%-ը (ավելի քան 17,2 մլն) քվեարկել է Էրդողանի օգտին»,- նշում է գործակալությունը։
Նշենք, որ Anadolu գործակալության տվյալներով առաջատար է Էրդողանը։