Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը:
Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է անունը փոխել ցանկացող անձի մշտական բնակության կամ ծննդի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնությամբ:
Անվան փոփոխման մասին դիմումը բավարարելու դեպքում քաղաքացուն տրվում է անվան փոփոխման վկայական:
Անվան փոխման վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
ա) անունը փոխած անձի անունը, հայրանունը, ազգանունը (անվան փոխումից առաջ և հետո), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ անվան փոխման ակտի գրառմանը համապատասխան.
բ) անվան փոխման ակտի գրառման ժամանակը և համարը.
գ) անվան փոխման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).
դ) անվան փոխման վկայական տալու ժամանակը: