ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը քվեարկեց մյուս թեկնածու Կրոմվել Գրիգորյանից հետո: Նրա խոսքով՝ ինքը քվերակել է հանուն նոր Փաստաբանների պալատի: «Հուսով եմ` քվեարկության ավարտից հետո Ազատության հրապարակ չեմ գնա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուն ևս մեկ անգամ նշեց, որ արդար ընտրությունների դեպքում կշնորհավոր ընտրված նախագահին:
Հիշեցնենք, որ այսօր 1370 փաստաբաններ ընտրում են Փաստաբանների պալատի նախագահ:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն`Փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։
Փաստաբանների պալատի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին:
Իրավաբան.net