Ո՞ր դեպքերում է սահմանափակվում հավաքների ազատությունը

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով և միջազգային պայմանագրերով սահմանված հավաքների ազատության՝ հավաք կազմակերպելու և հավաքին մասնակցելու իրավունքն ապահովվում է «Հավաքների ազատության մասին» օրենքով:

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել