Ցավոք, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ․ Փաշինյանը՝ Պուտինին

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում Ադրբեջանի գործողությունների պատճառով շարունակում է լարված մնալ, տարածաշրջանում հումանիտար իրավիճակը սրվել է։ Այս մասին մայիսի 25-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Ադրբեջանը ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը։ Արգելափակված են բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, ինչը սրում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ցավոք, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ»,- ասել է նա

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի սահմանային և մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել բոլոր տրանսպորտային միջոցների բնականոն անցումը երկրի տարածքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել