Ելիզավետա Դանիելյանը՝ Վճռաբեկ դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր

ՀՀ ԱԺ-ի կողմից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր է ընտրվել Ելիզավետա Դանիելյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արմեն Համլետի ԴանիելյանիԵլիզավետա Ռեմիկի Դանիելյանի եւ Արսեն Սերժիկի Նիկողոսյանի թեկնածությունները:

«Հակակոռուպցիոն պալատի քրեական դատական կազմին ի սկզբանե փոխանցվեցին կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական պալատի վարույթ ընդունված 20-ից ավելի դատական գործեր, որոնցից 8-ը վարույթ էին ընդունվել իմ զեկուցմամբ։ Ընդ որում, օրինակ, արդեն իսկ հակակոռուպցիոն պալատի կողմից ընդունված դատական ակտերը, որոնք են, օրինակ, Ասրյանի վերաբերյալ, Մկրտչյանի վերաբերյալ գործերով ընդունված նախադեպային որոշումները։ Հետագա հնարավոր գործունեությունս իրականացնելով նույն դատարանի հակակոռուպցիոն պալատում կփորձեմ նվազագույնի հասցնել առկա հակասությունների հնարավորությունը»,-մայիսի 24-ին, իր ելույթում նշել էր դատավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել