ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները մեկնարկել են: Նախագահի պաշտոնի համար առաջադրված երեք թեկնածուներից առաջինը քվեարկեց Կրոմվել Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ի թղթակիցը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ բնականաբար, ակնկալիքները պետք է իր համար նախընտրելի լինեն. ընտրությունների արդյունքը ցույց կտա: Մնացածի մասին կխոսի ընտրություններից հետո:
Տեղեկացնենք, որ Փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանի խոսքով՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող փաստաբանների ընդհանուր թիվը կազմում է 1370:
Ընտրությունների համար տպագրվել են 1412 հատ քվեաթերթիկներ (42 հատ՝ ընտրողների ցուցակի երեք տոկոս ավելի չափով):
Իրավաբան.net