«Բոլորով որոշեցին հարձակվել 63 տարեկան Հովիկ Աղազարյանի վրա»․ տեղի ունեցածը՝ Ալեն Սիմոնյանի աչքերով

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունը դատական իշխանության աշխատանքից գոհ է, սակայն հավելում, որ բարեփոխումներն օր օրի բարելավում են իրավիճակը դատական համակարգում։

«Այսօր շատ խոսվեց դատարանների վերաբերյալ կարծիքի մասին: Այո, այնպես չէ, որ իշխանությունը, օրենսդիր իշխանությունը դատական իշխանության աշխատանքից գոհ է: Դրանից բազմիցս խոսել ենք: Դրան են միտված այն դատական բարեփոխումները, որոնք իրականցվում են: Այդ բարեփոխումներն են, որ, իմ կարծիքով, օր օրի լավացնում են դատական իշխանությունը: Դրա ապացույցները բազմաթիվ են»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը՝ Սիմոնյանն ասաց, որ այն, ինչ նախկինում տեղի է ունեցել դատական իշխանությունում, եղել է խայտառակություն: «Դատավորներին ստիպել են զանգով վճիռներ կայացնել: Եվ ոչ հաճո դատավորներին հետապնդել են: Դրանք պետք է չմոռանալ, որ երբևիցե դրան վերադարձ չլինի»։

Այնուհետև ԱԺ նախագահը խոսեց տեղի ունեցած միջադեպի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել