Կփորձեմ նվազագույնի հասցնել առկա հակասությունների հնարավորությունը․ Ելիզավետա Դանիելյան

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Համլետի ԴանիելյանիԵլիզավետա Ռեմիկի Դանիելյանի եւ Արսեն Սերժիկի Նիկողոսյանի թեկնածությունները:

Թեկնածու Ելիզավետա Դանիելյանին ԱԺ-ին ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, քանի որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գտնվում է գործուղման մեջ։

Ելիզավետա Դանիելյանն իր ելույթում նշեց․

«Հակակոռուպցիոն պալատի քրեական դատական կազմին ի սկզբանե փոխանցվեցին կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական պալատի վարույթ ընդունված 20-ից ավելի դատական գործեր, որոնցից 8-ը վարույթ էին ընդունվել իմ զեկուցմամբ։ Ընդ որում, օրինակ, արդեն իսկ հակակոռուպցիոն պալատի կողմից ընդունված դատական ակտերը, որոնք են, օրինակ, Ասրյանի վերաբերյալ, Մկրտչյանի վերաբերյալ գործերով ընդունված նախադեպային որոշումները։ Հետագա հնարավոր գործունեությունս իրականացնելով նույն դատարանի հակակոռուպցիոն պալատում կփորձեմ նվազագույնի հասցնել առկա հակասությունների հնարավորությունը»։

Մանարամսները՝ տեսանյութերում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել