Ադրբեջանն աջակցում է իր կողմից ներկայացված 5 սկզբունքներով խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ալիև

Մայիսի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին։

Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Մարգարետա Սեդերֆելտը հետաքրքրվել է խաղաղության օրակարգով։

«Ադրբեջանն աջակցում է իր կողմից ներկայացված 5 սկզբունքներով խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մասնավորապես՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»,-ասել է Ալիևը։

Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը մեկ հարթակի վրա միավորելու և Հարավային Կովկասի ինտեգրված մոդել ստեղծելու նախաձեռնությունն առաջ է քաշել Ադրբեջանը։

 Հանդիպմանը քննարկվել են նաև տրանսպորտային և հաղորդակցման գծերի բացմանը վերաբերող հարցեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել