ՀՀ և Արցախի ներկա ու նախկին նախագահներ, դատապարտե՛ք Փաշինյանի հայտարարությունները․ Վահրամ Բալայան

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, որով նա պատրաստակամ է Արցախը Ադրբեջանի կազմում ներառել, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջացրել Արցախում։ Նիկոլ Փաշինյանը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի և սահմանադրության ամրագրումները Արցախի մասին»,-այս մասին այսօր Արցախի ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Վահրամ Բալայանը։

«Մեզ համար անընդունելի և առոչինչ է Արցախի ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմած որևէ փաստաթուղթ: Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղումից»,-ասաց նա։

Բալայանը դիմեց նաև ՀՀ և Արցախի գործող և նախկին նախագահներին. «Կոչ ենք անում դատապարտել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, այլապես ձեր լռությունը կդիտարկենք որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել