Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Բնական աղետների հետևանքների վերացման գործակալությունը (AFAD)։
Նախարարության Twitter-ում տարածած հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19.06-ին Գյոքսունի շրջանում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։