Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«1. Կազմակերպել 2023 թվականի մայիսի 28-ից հունիսի 3-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Արգենտինյան Հանրապետության Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին` ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»: