Ի՞նչ տեղեկություններ կարող են աշխատողները ստանալ գործատուից

Աշխատողներն իրավունք ունեն ստանալու աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ օրենքով չարգելված տեղեկատվություն:

Աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվությունը գործատուն տրամադրում է աշխատողների ներկայացուցիչներին: Տրամադրվողտեղեկատվության չափը պայմանավորվում է սոցիալական գործընկերության մակարդակով:

Տեղեկատվությունը ներառում է`
1) տեղեկություններ` գործատուի ներկա և ապագա գործունեության մասին.
2) տեղեկություններ` զբաղվածության հնարավոր փոփոխությունների մասին.
3) տեղեկություններ` աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատումների դեպքում իրականացվելիք միջոցառումների մասին.
4) այլ տեղեկություններ` աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ, եթե այդ տեղեկությունները պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք չենհամարվում:
Տեղեկատվության տրամադրման կարգը և պայմանները սահմանվում են կողմերի համաձայնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել