Աշոտ Փաշինյանը հանգամանալից պատրաստված էր այս առերեսմանը․ փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետի որդու՝ Նիկոլ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսումից.

«Առերեսման ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրը պնդել է իր ցուցմունքները։

Ընդ որում, Աշոտ Փաշինյանը հանգամանալից պատրաստված էր այս առերեսմանը, ես այսպիսի օրինակ բերեմ, որ անգամ կանխատեսել և հաշվառել էր մեր կողմից տրվելիք բոլոր հարցերը։ Կոնկրետ օրինակ բերեմ՝, երբ պաշտպանական կողմը հարց ուղղեց, թե մինչև Ծերեթելիի «Երևան սիթի» հասնելը չկայի՞ն արդյոք այլ լուսացույցներ, դրանով մենք հարցը ավարտեցինք։ Պարոն Փաշինյանը հայտարարեց, որ՝ ես կարող եմ պատասխանել նաև հաջորդ հարցին, որ թեպետ լուսացույցներ եղել են, բայց կանաչ է եղել, հետևաբար չէի կարող իջնել։ Այ էդպես պատրաստված էր ինքը եկել առերեսման»,-նշեց նա։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով էլ ցուցմունքի բավարարման դեպքում 191-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանվում է 4-8 տարվա ազատազրկում. համարվում է ծանր հանցագործություն։

Նրա խոսքով՝ Գայանե Հակոբյանի առողջական վիճակը, ինքնազգացողությունը վատ է, վերջինս անժամկետ հացադուլ է հայտարարել։ Նիստի ընթացքում էլ շտապօգնություն է կանչվել։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15։00-ին:

Հավելենք, որ զոհված զինծառայողների ծնողները հավաքվել են Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ քննվում էր Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդությունը։


Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ մայիսի 17-ին՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի  «ռեպլիկներ» են հնչեցնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել