Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ այն անձը, ով օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, ով կարող է բացատրել հայերեն լոզվով և ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահամնադրությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անձամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում`
1. դիմում
2. ինքնակենսագրություն
3. անձնագիրը և դրա պատճենը
4. 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
5. տեղեկանք առողջական վիճակի մսին
6. տեղեկանք դատվածության մասին`այն երկրից, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում մշտապես կամ առավելապես բնակվել է
աշխատանքային գործունեության մասին փաստատուղթը
7. տեղեկանք վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին:
Անձն անձամբ ԱՎ վարչությունում լրացնում է հարցաթերթիկ:
Անձն, որը ամուսնացել է Հայաստանի Հանրապետությունան քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետությունան քաղաքացի երեխա Հայաստանի Հանրապետությունան քաղաքացիություն ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզային վարչություն, օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունում գործող դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկ անձամբ ներկայացնում է`
1. դիմում
2. ինքնակենսագրություն
3. անձնագիրը և դրա պատճենը
4. 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
5. տեղեկանք առողջական վիճակի մսին
6. տեղեկանք դատվածության մասին`այն երկրից, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում մշտապես կամ առավելապես բնակվել է
7. աշխատանքային գործունեության մասին փաստատուղթը
8. ամուսնության վկայականը և դրա պատճենը
9. ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին
10. իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը:
Անձը լրացնում է հարցաթերթիկ: Հարցաթերթիկի լրացումն անձամբ կամ ԱՎ վարչությունում պարտադիր չէ: