հազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 27/8 հասցեում գտնվող կրպակի ետնամասում ծառը շրջվել է և վնասել էլեկտրական լարերը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառը (մոտ 25 մ) արմատախիլ է եղել, ընկել մոտակա բարձրավոլտ հոսանքալարերի վրա և վնասել դրանք։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման աշխատակիցների ժամանելը։