Ի՞նչ կարգով է կազմվում կարգապահական մեկուսարաններում կալանքի դատապարտված անձանց օրվա կարգացուցակը

Կարգապահական մեկուսարանում սահմանվում է օրվա կարգացուցակ` հաշվի առնելով տարվա եղանակը, տեղի կլիմայական պայմանները և այլ կոնկրետ հանգամանքներ:

Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, հարդարանքի, մարմնամարզության, սնվելու, զբոսանքի, ավարտակոչի համար տրամադրված ժամանակը:

Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց համար օրվա կարգացուցակով նախատեսվում է ութժամյա անընդմեջ քուն:

Նմուշային օրինակին համապատասխան մշակված օրվա կարգացուցակը հաստատվում է ռազմական ոստիկանության վարչության պետի կողմից, հայտարարվում է կարգապահական մեկուսարանի անձնակազմին և փակցվում մենախցերում:

Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց զբոսանքի ժամերը սահմանվում են օրվա կարգացուցակով` ըստ կարգապահական մեկուսարանի պետի կողմից հաստատված ժամանակացույցի:

Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձն իր ցանկությամբ կարող է դուրս չգալ զբոսանքի: Նրա` զբոսանքից հրաժարվելու փաստն արձանագրվում է:

Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձն իրավունք ունի զբոսանքի ժամանակահատվածում զբաղվելու չարգելված ցանկացած գործողությամբ:

Զբոսանքն անցկացվում է կարգապահական մեկուսարանի վարչակազմի հսկողությամբ:

Կարգապահական մեկուսարանի անձնակազմի աշխատանքը կազմակերպվում է շուրջօրյա` ռազմական ոստիկանության վարչության պետի կողմից հաստատված հերթապահության ժամանակացույցին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել