Ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Առնոլդ Վարդանյանը ներկայացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության կոռուպցիայի հակազդման ոլորտին վերաբերող արդյունքներն ու առաջարկությունները։
«Անհրաժեշտ է միջազգային փորձագետների ներգրավմամբ կազմակերպել կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման, քննությամբ զբաղվող քննիչների, դատախազների դատավորների արտահերթ վերապատրաստումներ, մշակել առանձին հանցագործություններով քննության մեթոդիկայի ուղեցույցներ, ապահովել նրանց մասնագիտական շարունակական զարգացումը»,- մոնիթորինգի արդյունքում առանձնացված առաջարկությունների թվում նշեց նա։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լրամշակել և ընդունել կոռուպցիոն գործերով միջազգային համագործակցության հնարավորություններ նախատեսող «Քրեական գործերով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորություն կնձեռի քրեական հետապնդման մարմիններին առավել արդյունավետ համագործակցելու միջազգային կառույցների հետ՝ կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում
——————————
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։
Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։