Այսօր կարող եք Ձեր աշխատանքն ավարտել 1 ժամ շուտ

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հաղթանակի և խաղաղության տոնը նշվում է մայիսի 9-ին։ Այն ոչ աշխատանքային օր է։

Iravaban.net-ը հայտնում է, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, այսօր՝ մայիսի 8-ին, աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել