Զգուշացե՛ք տաքսիներով երթևեկելուց

Սարգիս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ.հունվարի 2-ին  Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող «Արև» հանրախանութի մոտից իր վարած  «Վազ 2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Արսեն Գրիգորյանի և վերջինիս կնոջը` Նունե Սահակյանին  տեղափոխել է Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում գտնվող  «Երևան Սիթի»  հանրախանութի մոտ:

Տուժողները մեքենայից իջել են  ու գնումենր կատարելու նպատակով մտել «Երևան Սիթի» հանրախանութ, որից հետո տաքսու վարորդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ,ավտոմեքենայով հեռացել է` գողանալով ավտոմեքենայի մեջ թողնված պայուսակը,  որի մեջ եղել է 2 միլիոն 17 հազար 900  դարմին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար գումար և 26 հազար 950 դրամ ընդհանուր արժողությամբ հագուստներ և այլ իրեր:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ամբաստանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ըստ հիշյալ հոդվածի՝ գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ`  երկուսից հինգ տարի ժամկետով:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նախկինում չդատված 22-ամյա երիտասարդի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել