Ո՞ր դեպքերում անձը կարող է փախստական համարվել

Ըստ փախստականների կարգավիճակի մասին 1951թ.-ի կոնվենցիայի` փախստական համարվելու համար անձը պետք է ներկայացնի հավաստում հետապնդումների զոհ դառնալու հիմնավորված երկյուղի` ռասայի, կրոնի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքական հայացքների հատկանիշներից որևէ մեկով:

Էական չէ, հետապնդումն առաջացել է այդ պատճառներից որևէ մեկով, թե դրանցից երկու կամ ավելի պատճառների համակցությամբ:

Հաճախ  հայցողն  ինքը  կարող  է  չիմանալ  հետապնդումների  պատճառների մասին:  Գործի  հանգամանքների  ուսումնասիրության  ընթացքում  ստուգող  անձի  խնդիրն  է  բացահայտել հետապնդումների  պատճառը  կամ  պատճառները  և  որոշում  ընդունել`  համապատասխանում  են  արդյոք  դրանք  1951թ.-ի  կոնվենցիայի  սահմանմանը: 

Ակնհայտ է, որ այս տարբեր շարժառիթներով հետապնդումների պատճառները հաճախ մասնակիորեն համընկնում են: Հաճախ մեկ անձի հետ կապված կարող է առկա լինել մեկից ավելի տարր, օրինակ, քաղաքական ընդդիմախոսի դեպքում, որը պատկանում է կրոնական կամ ազգային առանձին խմբի կամ երկուսն էլ, և նրա անձի մեջ նման պատճառների համակցությունը կարող է նշանակություն ունենալ նրա հիմնավորված երկյուղի գնահատման ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել