Ինչպիսի՞ն պետք է լինի ստուգում իրականացնելու մասին հրամանը

Ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են

  • ստուգում իրականացնող մարմնի անվանումը,
  • ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը (հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում` ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (համարները),
  • ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը,
  • ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում (հարկային և մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում ստուգման հարցերը),
  • ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը,
  • ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը:

 

Օրենքով նախատեսված դեպքերում ներկայացվում են միայն ստուգումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, իսկ եթե ստուգումն անց է կացվում ստուգում անցակցնելու հիմքերի վերաբերյալ քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա, ապա նշվում են նաև դրանք տրամադրողի տվյալները:

Հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը: Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել