Մահապատիժների կիրառման հարցում Իրանը երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում

Հաշվի առնելով, որ մարդու իրավունքների իրավիճակը Իրանում զգալիորեն վատացել է վերջին երեք տարիների ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Իրանում Մարդու իրավունքների վերաբերյալ հատուկ զեկուցողը հրապարակել են վատթարացման իրավիճակի հետ կապված տարեկան հաշվետվությունները, որոնք վերաբերում են Իրանում մարդու իրավունքների պաշտպանությանը։

Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընդունած տարեկան բանաձևը քննադատում է Իրանում մարդու իրավունքների խախտումների աճը։

Կառավարությունը ամբողջապես անտեսում է 2010 թ․-ի UPR-ում (Համընդհանուր պարբերական զեկույց) արված առաջարկությունները, Ինչպես նաև ձախողել է այն առաջարկություների իրականացումը, որոնք համաձայնել էր կատարել։

Մահապատիժների կիրառման հարցում Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում:

Վերջին երեք տարիների ընթացքում, գրանցվել են 553 մահապատիժ 2010թ.-ին, 634 մահապատիժ 2011թ.-ին, և ավելի քան 544 մահապատիժ 2012թ.-ին:

Մահապատիժը նախատեսված է ավելի քան 20 տեսակի հանցագործությունների, այդ թվում ոչ ծանր հանցագործությունների համար, ինչպիսիք են թմրանյութերի հետ կապված և տնտեսական հանցագործությունները, Աստծո/կրոնի դեմ ուղղված հանցագործությունների և հիմնականում քաղաքական հանցագործների համար։

Խեղդամահ անելը ամենից հաճախ օգտագործովող անմարդկային մահապատժի ձևերից է, քարածեծ անելը մեկ այլ դաժան ձև է, որը նախատեսված է օրենքով և ակտիվորեն օգտագործվում է։

Այսօր Իրանում հազարավոր բանտարկյալներ են պահվում մահապարտների խցերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել