ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցող բանակցություններին:
«Այս շաբաթ հյուրընկալում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խաղաղ բանակցությունները Ջորջ Շուլցի անվան արտաքին քաղաքական ուսումնական կենտրոնում։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին երկխոսությունն է»,- գրել է Բլինքենը։