Ազգային ժողովից պատվիրակություն կմեկնի Լյուքսեմբուրգ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 28-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«1. ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 18-23-ը Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) գործուղել ՆԱՏՕ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանին եւ Վահագն Ալեքսանյանին, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի  վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանին:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի ,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե Կ-127-Ա կարգադրության պահանջները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել