Հրդեհ ավտոմեքենայում․ ՆԳՆ ՓԾ

Ապրիլի 30-ին, ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։14-ին։ Այրվել են «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել