Ապրիլի 30-ին, ժամը 14:21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղում գտնվող դռների և պատուհանների արտադրամասի տանիքը քամուց պոկվել և կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի (մոտ 2000 քմ) կախված հատվածը (մոտ 100 քմ)։