Ապրիլի 29-ին, ժամը 17:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ասֆալտի գործարանի տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։33-ին, մարվել՝ 18։40-ին։