23 ու 20-ամյա երկու երիտասարդ գողություններ են արել գերեզմանատնից

Գողությունների վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն Արտաշատի քրեական հետախույզներն իրացրին ապրիլի 25-ին: Ըստ տեղեկության` Արարատի մարզի Ոստան գյուղի 23-ամյա մի բնակիչ ընկերոջ հետ գողություններ է արել գյուղի գերեզմանատնից և Վերին Արտաշատ տանող ճանապարհի ամառանոցներից: Իրավապահներին հաջողվեց նաև պարզել, որ ընկերը Բաղրամյան գյուղից է, 20 տարեկան:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ապրիլի 25-ի առավոտյան ոստանցի երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց կատարածներն ու պատմեց մանրամասներ: Մասնավորապես, անցած ամիսների ընթացքում երիտասարդները մի առանձնատան բաց դռնով մտել ու գողացել էին սառնարան, ձայնարկիչ ու կենցաղային իրեր: Պարզվել է նաև, որ նրանք երկու անգամ գողացել են գերեզմանոցի ցանկապատի խողովակներ և ալյումինե դետալներ:

Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ, գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ բաղրամյանցի 20-ամյա երիտասարդին հայտնաբերելու, նաև այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել