Օրեր առաջ դիմումիս համաձայն ազատվել եմ աշխատանքից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։
«Ընդամենը կընդգծեի՝ որևէ տեղ մեկնել չեմ պատրաստվում, ընտանիքիս և հարազատներիս հետ շարունակում եմ ապրել Արցախում:
Տոկունություն և համբերություն մեր ժողովրդին և Հանրապետության նախագահի գլխավորությամբ բոլոր պատասխանատուներին՝ այս ծանր փորձություններին դիմակայելու համար»,-նշել է նա: