ԱԱԾ ծառայողների ատեստավորումն կիրականացվի 2 կամ 3 փուլով

Կառավարությունը ապրիլի 27-ի նիստին որոշում է ընդունել սահմանել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը:

Մասնավորապես, առաջարկվում է կանոնակարգել ԱԱԾ ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման գործընթացը՝ ներառյալ դրա կազմակերպման և անցկացման ընթացքի, դրա արդյունքների հետ կապված հարցերը: Առաջարկվում է ատեստավորումն իրականացնել 2 (թեստավորման և հարցազրույցի) կամ 3 (ստուգարքի, թեստավորման և հարցազրույցի) փուլով՝ կախված առանձին պաշտոնների համար սահմանված գործառնական պարտականություններից:

Ատեստավորման հանձնաժողովն ի պաշտոնե գլխավորելու է ԱԱԾ տնօրենը, իսկ հանձնաժովի անդամներ ի պաշտոնե հանդիսանալու են տնօրենի տեղակալները: Առաջարկվում է կանոնակարգել նաև ատեստավորման ժամկետների, ատեստավորման 2 կամ 3 փուլերցից յուրաքանչյուրի կազմակերպման և ացկացման, ատեստավորման արդյունքում կայացված գրավոր եզրակացությունների հետևանքների, դրանք ծառայողին պարտադիր ծանոթացնելու, ինչպես նաև ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության բողոքարկման հետ կաված հարցերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել