«Այս պահին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան»․ Հայաստանում ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջին անցակետի տեղակայումը խաթարում է գործընթացը, վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ասաց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով որպես զսպող միջոց՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր կիրառմանը՝ դեսպանը նկատեց, որ այս պահին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ԱՄՆ-ն ինչ կանի ապագայում, այդ մասին չի կարող որևէ մեկնաբանություն տալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել