ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը զգուշացնում է՝ չափից ավելի տարածված են կիբերհանցագործությունները բանկային քարտերի և մոբայլ բանքինգի միջոցով:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ընկերներ,
Վերջերս չափից ավել տարածվել է կիբեր հանցագործությունները բանկային քարտերի և մոբայլ բանքինգի հետ կապված․ Առավել տարածվածներից է «Սոցիալական ինժիներությունը» («Social Engineering»): Ինչ է դա նշանակում․
– Կիբեր հանցագործը սոց ցանցերի միջոցով կապվում է պոտենցիալ զոհի հետ և որպեսզի առավել վստահություն ներշնչի, WhatsApp, Viber, Telegram կամ այլ սոց ցանցում կեղծ հաշվետիրոջ էջում տեղադրում է որևէ բանկի ԼՈԳՈՆ։
– Զանգահարելով զոհին ներկայանում է որպես տվյալ բանկի աշխատակից՝ հաճախ որպես տեղեկատվական անվտանգության աշխատակից։
– Զրույցի ընթացքում աստիճանաբար փորձում է զոհի վստահությունը շահել, ասենք ներկայանալով որպես բանկի ՏՏ անվտանգության աշխատակից կատարում են տվյալ բանկի տեղեկատվական կայքի, մոբայլ բանքինգի կամ այլ տեղեկատվական համակարգերի թարմացում, կամ ի հայտ է եկել որոշ անվտանգային խնդիրներ և իրեն անհրաժեշտ է տվյալ զոհի բանկային և նույնականացման այլ տվյալներ (անուն ազգանուն, մոբայլ բանքիգի մուտքանուն, գաղտնաբառ, և այլն)
– Ստանալով անհրաժեշտ ռեկվիզիտները, մուտք են գործում զոհի էլ-հաշիվները և գումարները զոհի հաշվից տեղափոխում են կրիպտոպլատֆորմեր, որտեղից էլ փոխանցվում է իրենց անձնական հաշիվներին (փողերի շարժի հետագիծը կորցնում են)։
ՆՄԱՆԱՏԻՊ ԴԵՊՔԵՐՈՒՄ՝
– Պահանջեք որ Ձեզ զանգահարողը բացի տեսախցիկը և կատարեք սքրինշոթեր (չնայած սովորաբար կիբեր հանցագործը հրաժարվում է իր դեմքը ցույց տալուց և դա պետք է լինի Ձեր առաջին ազդակը)
– Մի տրամադրեք Ձեր անձնական և բանկային ռեկվիզիտները, եթե ինչ որ բան ասել եք և նա շարունակում է հարցեր տալ անմիջապես դադարեցրեք խոսակցությունը
– Շտապ կապվեք Ձեզ սպասարկող բանկի հետ` բացառապես բանկի կողմից տրամադրած հեռախոսահամարներով։
– Եթե ինչ որ բան հասցրել եք հայտնել, խնդրեք բանկին որ բլոկավորեն ձեր բոլոր հաշիվները և անհապաղ փոխեք Ձեր ի-բանքինգի մուտքի գաղտաբառը։
Եվս մեկ հորդոր, Ձեր բանկային գաղտնաբառերն ընտրելիս աշխատեք չդնել ձեր անվան, երեխաների կամ այլ փոխկապակցված պարզ բառեր կամ նույն ծննդյան ամսաթվեր, օգտագործեք առնվազն 8 և ավելի նիշ, որտեղ պարտադիր պետք է լինեն մեծատառեր, թվեր և նշան (Symbols)։
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ ՈՐ ՉԴԱՌՆԱՔ ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐԻ ԶՈՀԸ»։