Մարզային բնակչության հետ ամենօրյա աշխատանքը շատ կարևոր է անհրաժեշտ ներուժի կուտակման տեսանկյունից․ Իշխան Սաղաթելյան

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի և Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ այցելել ենք Չարենցավան քաղաք, որտեղ հանդիպում ունեցանք մեր հայրենակիցների հետ։

Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հանդիպման ընթացքում քննակեցինք երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ուղիները, լսեցինք հայրենակիցների առաջարկները, պատասխանեցինք հուզող հարցերին:

Մարզերում ընդդիմադիր օջախների ձևավորումը և մարզային բնակչության հետ ամենօրյա աշխատանքը շատ կարևոր է անհրաժեշտ ներուժի կուտակման տեսանկյունից։

Հետևաբար,

մեծապես կարևորելով նման հանդիպումները, դրանք լինելու են շարունակական:

Առաջիկա շաբաթվա մարզային այցերի գրաֆիկը հետևյալն է.

– ապրիլի 26-ին Տավուշի մարզ: Ժամը 18:00-ին Իջևան քաղաքի Աշոտ Մելիքբեկյան 5 հասցեում գտնվող սրահում,

– ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզ: Ժամը 16:00-ին, Մարտունի քաղաքի «Վան» հանդիսությունների սրահում, -ապրիլի 29-ին ժամը 19:00-ին` Գավառ քաղաքի Ազատության 11/27 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակում,

– ապրիլի 30-ին Արագածոտնի մարզի Արագածոտն, Ոսկեվազ, Օշական գյուղերում»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել