Կուրղինյան փողոցի շենքերից մեկի նկուղում մոտ 70 տոննա ջուր է լցվել․ ՆԳՆ ՓԾ

Ապրիլի 21-ին, ժամը 12։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան փողոցի թիվ 11 շենքի նկուղը ջրալցված է․ ջուրը քաշելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 70 տոննա ջուր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել