Պալատի նախագահն արձանագրել է՝ մեզ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են․ Արսեն Բաբայան

Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ մերժվել է իմ, փաստաբաններ Սոս Հակոբյանի և Սիրանուշ Սահակյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու պահանջի մասին՝ Ստյոպա Սաֆարյանի և ընկերների դիմումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Արսեն Բաբայանը։

«Պալատի նախագահը մասնավորապես արձանագրել է, որ մեզ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծ էր ներկայացրել։ նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումը՝ ուղղված ԱԺ խմբակցություններին։

Նշենք, որ Նախագիծը 30 «կողմ» և 0 «դեմ» ձայն էր ստացել, այն չընդունվեց։ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովը ՍԴ չդիմեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել