Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն անդրադարձել է հագուստի մոդելավորող Արամ Նիկոլյանի շուրջ տարածվող որոշ տեղեկությունների։
Նա նշել է, որ Արամ Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, պարզապես ոստիկանական միջամտությամբ չեն թողնում մուտք գործել Հանրային հեռուստաընկերության շենք։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Արամ Նիկոլյանի գործով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հանցակազմի բացակայությաբ։
Նա նաև անդրադարձել է տեղեկատվության, թե Ադրբեջանի դրոշն այրելու համար Արամ Նիկոլյանը գումար է ստացել՝ նշելով, որ զրպարտություն տարածելու համար հայցադիմում է ներկայացվում։
«Արամ Նիկոլյանին արգելվում է մուտք գործել գրադարան և բոլոր ոստիկանական պահակակետեր ունեցող հիմնարկներ՝ ոստիկանության ղեկավարության ցուցումով:
Սա սեփական երկրում անձնական հետապնդման, խոսքի ազատության բիրտ արգելման և ճնշումների ցցուն օրինակներ են:
Հ.գ. Կարևորը Արամ Նիկոլյանի դուխը տեղն է և այս ամեն ինչի վրա պարոն Նիկոլյանը լայն ժպտում է»,-գրել է նա: