Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 18-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
1. Աշխատանքային այցով 2023 թվականի մայիսի 1-4-ը Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆԻՆ, Արուսյակ ՄԱՆԱՎԱԶՅԱՆԻՆ, Կարեն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ, Ռուստամ ԲԱՔՈՅԱՆԻՆ, Հայկ ՑԻՐՈՒՆՅԱՆԻՆ, Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: