Այն ինչ կատարվեց Ազգային ժողովի դահլիճում և այն ինչ կատարվում էր դրանից առաջ, ինձ ստիպում են արձագանքել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այս ամենը գալիս է նրանից, որ մեր ընդդիմությունը վերադարձավ ԱԺ, իբր իր օրակարգով, օրակարգ չունի։ Օրակարգ չկա և գործելաոճ է ընտրվել տարբեր մարտավարություններովխանգարել և ներկայություն ապահովել, սադրանքներ կազմակերպել, ամբիոնից ստեր խոսել, նույն սկավառակն անընդհատ պտտեցնել։ Օրինակ, որ տիկին Արեգնազ Մանուկյանը մոտեցավ ամբիոնին, ինձ թվաց, որ մոտենում է, որպեսզի հերքի իր կողմից նախկինում արված հայտարարությունները, որովհետև այսօր դատարանը վճիռ է կայացրել, որով պարտավորեցրել է նրան հերքել այն սուտը, որ ինքն ասում էր՝ իմ և իմ գործընկերների մասին՝ մեղադրելով այն բանի մեջ, թե մենք իբր միլիոնատերեր ենք և զավեշտը կայանում է նրանում, որ դատարանը վճռել է, որ նա մոտ մեկ մլն պետք է վճարի։
Մեկ այլ զավեշտ կա, երբ խոսվում է երկրի ղեկավարի մասին, ԱԺ նախագահի մասին, ասում են՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը։ Հարգելիներս ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը կյանքում ընտրված չեն եղել, երբևիցե հայ ժողովուրդն իրենց չի ընտրել։ Որ գնում ես խանութ սառնարան ես առնում , մի հատ ֆեն են նվեր տալիս, ՀՀԿ-ն ընտրության հետևանքով այդպես է հայտնվել այստեղ։ Ու ինձ ասում են՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը։
Գալիս ասում են՝ իշխանությունը պետք է հեռանա, բայց լեզուները չի պտտվում ասեն՝ նոր ընտրություն ենք պահանջում։ Ընդդիմությունը դասական քաղաքականությամ մեւ պահանջում է նոր ընտրություն, որովհետև գիտեն, որ մեծ մասը չի լինելու այստեղ»,-ասաց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Թագուհի Թովմասյանն անակնկալ մատուցեց ոչ միայն իշխանությանը, այլ նաև ընդդիմությանը։
«Ակնհայտ էր, որ ընդդիմադիր պատգամավորները շատ զարմացած էին նրա քայլից։ Բայց դա ինձ հիշեցրեց Թովմասյանի մեկ ալ դարակազմիկ քայլ, երբ Արթուր Վանեցյանը հրապարակում ասաց, որ ինքը նստացույց է անում Թագուհի Թովմասյանը հայտնվեց այնտեղ և երկու օր հետո մեկնեց արտասահման հանգստանալու կամ ինչ-որ գործով»,-ասաց Սիմոնյանը։
Դիմելով ԱԺ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սիմոնյանն ասաց․ «Մենք Ձեր մեջքին կանգնած ենք, պարոն վարչապետ, հայ ժողովուրդը կանգնած է Ձեր մեջքին, մենք ընտրված իշխանություն ենք և մեր ժողովուրդը գիտի, որ ՀՀ-ում որոշողը ինքն է»։