Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում ապրիլի 19-ին կեսօրից հետո, 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ին, 24-ին ժամանակ առ ժամանակ  սպասվում է   անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`ապրիլի 19-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,  20-22-ին, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 6-9 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել