ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 17-ին Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տեղափոխվել Ստեփան Թ.-ն: Ապրիլի 12-ից Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող 72-ամյա տղամարդը մեղադրվում էր Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: