32-ամյա երիտասարդի մեքենայում ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ է հայտնաբերվել

Ապրիլի 16-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները, «Զինանոց-2023» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Մեծ Մասրիկ բնակավայրի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Պարեկների պահանջով վարորդը հայտնել է, որ մեքենայի բեռնախցիկում կա ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտով: Նա նաև հայտնել է, որ զինամթերքը մոտ մեկ ամիս առաջ գտել է Նորաբակ բնակավայր տանող ճանապարհին:

Մեքենան, զինամթերքով հանդերձ, տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

32-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել