Հայկ Մուրադյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սա, երևի թե, քաղաքապետարանի ամենածանրաբեռնված վարչությունն է և շատ դեպքերում մենք ունենք խնդիրներ ժամկետանց գրությունների հետ կապված և կար ժամանակ, որ այդ վարչությունը մենք կոչում էինք սև խոռոչ։ Պարոն Մուրադյան ջան, ես հուսով եմ, որ այն խնդիրները, որոնք առկա են վարչությունում, տրամաբանական ժամկետների մեջ, իհարկե հաշվի առնելով մեծածավալ դիմումները, կլուծվեն։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, շնորհավորում եմ»,-ասաց փոխքաղաքապետը։