Կար մի լավ կարգախոս՝ մեր խոսքը գործ է․ Գագիկ Ծառուկյան

Մինչ հայ հասարակությունը բաժանված երկու մասի քննարկում է դրոշի հայտնի պատմությունը, Թուրքիայում մեր մարզիկների շնորհիվ այս պահի դրությամբ արդեն երկու անգամ բարձրացվեց մեր եռագույնը և հնչեց մեր հիմնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Արթուր Դավթյանը Թուրքիայում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նվաճեց ոսկի, իսկ Վահագն Դավթյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Շնորհավորում եմ մեր տղաներին։

Ինչո՞ւ եմ հատուկ սա կարևորում. որովհետև սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ գործին ճիշտ կպնելու, գրագետ մոտեցման դեպքում, լավ աշխատանքի դեպքում՝ հաջողություն անպայման լինում է։ Ու ոչ միայն սպորտում։ Կար մի լավ կարգախոս՝ մեր խոսքը գործ է»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել