Ազգային ժողովի նախագահությունը, բարեկամական խմբերի ղեկավարները, հանձնաժողովների նախագահները բազմաթիվ նամակներ են ուղարկում օտարերկրյա խորհրդարաններին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ տեղեկացնելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացված հերթական սադրանքի վերաբերյալ:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Հայ խորհրդարանականները կոչ են անում գործընկերներին` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները եւ կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում:
Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական հերթական սադրանքի առնչությամբ հայտարարություններ են տարածել միջազգային գործընկերները եւ կառույցների ներկայացուցիչները:
Մանրամասները՝ տեսանյութում: